շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է

Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․

«Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», - նշել է օմբուդսմենը և հիշեցրել, որ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքի «անցակետում»՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ:

  • Կիսվել: