ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սարսանգի ջրամբարում անցկացվել են ջրասուզական պարապմունքներ. ԱՀ ԱԻՊԾ

Սարսանգի ջրամբարում անցկացվել են ջրասուզական պարապմունքներ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հիմնական միջոցառումների պլանի համաձայն, Սարսանգի ջրամբարում անց են կացրել ջրասուզական պարապմունքներ:

Ծառայությունը հայտնում է, որ հատուկ անջրանցիկ հանդերձանքով ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա վարժանքներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու պարապմունքի մասնակիցների տեսական ու գործնական ունակությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակներում ջրափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու առումով:

ԱԻ ծառայությունում նմանատիպ դասընթացներ ու գործնական պարապմունքներ հաճախակի են կազմակերպվում և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում:

Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կազմակերպվել էին նաև հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Ծառայությունը համալրված է համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով՝ ջրասուզական և փրկարարական աշխատանքները տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով կազմակերպելու համար:

  • Կիսվել: