Սամվել Կարապետյանը խոստացել է Ստեփանակերտում ժամանակակից ծննդատուն կառուցել
Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կվերակառուցի Ստեփանակերտի հիվանդանոցի բմռակոծված բաժանմունքը՝ ծննդատունը:
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման կրկին Ստեփանակերտում ժամանակակից ծննդատուն ենք կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազարույցի շրջանակում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները: Թիրախավորվել է մայրաքաղաքի Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բաժանմունքը: