Սա ուղիղ աջակցություն է Ալիևին. Ֆրանսիայի Սենատի անդամը քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահին
Ավելի լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չստորագրեր Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը: Այս մասին այսօր Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն․
՛՛Սա ուղիղ աջակցություն է Ալիևին, որը ճնշում է արցախահայությանը՛՛,-նշել է նա: