հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին

Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին

Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն ռաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով:

«Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը այս մասով լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Լաչինի միջանցքը միակ միջազգայնորեն հաստատված ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին եւ ամբողջ աշխարհին. «Դա նաեւ հումանիտար միջանցք է, այլ ճանապարհ չի կարող փոխարինել այդ միջանցքին»:

  • Կիսվել: