երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուսաստանի խաղաղապահները նվերներ են հանձնել Ղարաբաղի գյուղերից մեկի երեխաներին

Ռուսաստանի խաղաղապահները նվերներ են հանձնել Ղարաբաղի գյուղերից մեկի երեխաներին

Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների:

Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակներում նվերներ են հանձնել երեխաներին:
 
«Այսօր հումանիտար ակցիա Է անցկացվել Մարդակետի շրջանի Կոճողոտ գյուղում: 54 երեխաներ ստացել են նվերներ եւ 40 կիլոգրամ կոնֆետ»,-գերատեսչությունը մեջբերում Է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինի խոսքը, որն ասել Է, թե պլանավորվում Է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարդակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում բարեգործների հետ միասին 30-ից ավելի հումանիտար ակցիաներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ու քաղաքների կարիքավոր բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: