երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը բոլոր հնարավորություններն ունի Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերի լուծմանն օժանդակելու համար. Լավրով

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը բոլոր հնարավորություններն ունի Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերի լուծմանն օժանդակելու համար. Լավրով

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը բոլոր հնարավորություններն ունի Լեռնային Ղարաբաղի հումանիտար հարցերի լուծմանն օժանդակելու համար, ՀՀ արտգործնհայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Անկասկած, ինչպես վերջին օրերին, հատուկ ուշադրություն ենք հատկացնում Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ ամբողջ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորմանը,- ասել է նա։- Ցանկանում ենք օժանդակել այնտեղ առաջացած սուր հումանիտար խնդիրներին։ Դրա համար կան ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բոլոր հնարավորությունները։ Սակայն առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։

Լավրովը նշել է վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համակազմի իրականացումն առաջ տանելու պատրաստակամությունը։

«Կարևոր ենք համարում հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով առաջ շարժվելը, այդ թվում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանագծման և հասարակական կառույցների ու փորձագետների միջև երկխոսության հաստատման հարցերը։ Պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել դրան»,- ասել է արտգործնախարարը։

Ըստ ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, նախատեսվում է հատուկ շեշտադրում անել «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի լուծումների որոնման վրա»։

  • Կիսվել: