շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
 Ռուսական ընկերությունները Ադրբեջանին ներկայացրել են 22 նախագծային առաջարկ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացնելու նպատակով

 Ռուսական ընկերությունները Ադրբեջանին ներկայացրել են 22 նախագծային առաջարկ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացնելու նպատակով

 Ռուսական ընկերությունները Ադրբեջանին ներկայացրել են 22 նախագծային առաջարկ՝ «Լեռնային Ղարաբաղում իրականացնելու նպատակով»։ Այս մասին ասել է Միլի Մեջլիսի պատգամավոր Նիզամի Սաֆարովը՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ, փոխանցում է Trend-ը։

«Դեկտեմբերի 8-ի դրությամբ ռուսական ընկերությունների 22 նախագծեր գտնվում են ադրբեջանական կառույցների, այդ թվում ՝ էներգետիկայի նախարարության, գյուղատնտեսության նախարարության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի քննարկման փուլում», - ընդգծել է նա:

Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանի տնտեսության մեջ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը 1995-2022 թվականների ընթացքում կազմել է մոտ ութ միլիարդ ԱՄՆ դոլար, որից վեց միլիարդը պատկանում է ոչ նավթային հատվածին։

«Ադրբեջանն իր հերթին ավելի քան մեկ միլիարդ դոլար է ներդրել Ռուսաստանի տնտեսության մեջ ։ Ադրբեջանում գործում է 1 742 ռուսական առևտրային ձեռնարկություն, որոնցից 1 247-ը ակտիվ տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններ են»,- հավելել է նա։

  • Կիսվել: