հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիքների կապահովեն ջրով

Ռուս խաղաղապահները ԼՂ-ի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիքների կապահովեն ջրով

Ռուս խաղաղապահները կաջակցեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 300 ընտանիքների՝ ապահովելու ջրով, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ տեղի վարչակազմի խնդրանքով 2 շաբաթ շարունակ վերահսկելու են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի սահմանազատման գծի մոտ գտնվող ջրատարի վերանորոգման և վերականգնման աշխատանքների անվտանգությունը։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ անցյալ ամիս խաղաղապահների աջակցությամբ Կրասնի Բազար և Թագավարդ գյուղերի 2000 բնակիչների համար արդեն ջրհոր է բացվել։ Շարունակում են ապահովել նաև Մաճկալաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի աշխատանքների անվտանգությունը, որտեղ բնակվում է ավելի քան 400 մարդ։

  • Կիսվել: