կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել կողմերի սահմանազատման գծում․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել կողմերի սահմանազատման գծում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթապահ խմբերը զրահատեխնիկայով վերահսկողությու են իրականացրել Լեռնային Ղարաբաղում սահմնազատման գծի երկարությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, շարժական հերթապահ խմբերը բազմակիլոմետրանոց շրջայց են կատարել БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով և УРАЛ մեքենաներով՝ հասնելով խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված հեռավոր շրջաններ:

«Հերթապահության շարժական խումբն ամեն օր կատարում է սահմանազատման գծի երկայնքով շրջայց՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ցուցադրության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության նպատակով»,- մեկնաբանել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Իսակովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: