Ռուս խաղաղապահները Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր ու ցցեր են տեղադրել
Ռուս խաղաղապահները Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին իրենց դիրքի մոտ փշալարեր են փռել և ճանապարհին ցցեր տեղադրել՝ կանխելու Բաքվից ուղարկված, այսպես կոչված, «մարդասիրական» բեռների տեղաշարժը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ երեկվանից մի խումբ արցախցիներ փակել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, խոչընդոտելով ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Կարմիր Մահիկը Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալյուրով բեռնված 2 բեռնատար էր ուղարկել: