ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ավելի քան 100 կմ պարեկություն են կատարել Արցախի սահմանազատման գծով

Ռուս խաղաղապահներն ավելի քան 100 կմ պարեկություն են կատարել Արցախի սահմանազատման գծով

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով տասնյակ կիլոմետրերի երթ են իրականացրել Արցախի ճանապարհներով և հողային անանցանելի հատվածներով։  Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:

 
Սահմանազատման գծի երկայնքով ավելի քան 100 կմ պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցումներ են կատարել տեղի բնակիչների շրջանում։
 
«Ամեն օր խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները մշտադիտարկում են իրականացնում Ասկերանի շրջանում, սահմանազատման ողջ գծով անվտանգության ապահովման շրջանակներում հսկողություն ենք իրականացնում, կանգառներ ենք անում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ՝ խաղաղարար համաձայնագրի խախտումների դեպքերը հայտնաբերելու նպատակով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Լեխանովը։
 
27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: