ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը

Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Այս կեղծ դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր դեկտեմբերի 30-ին։ Դա պայմանավորված էր նրանով, որ դատավորների կազմը, որը բաղկացած է նախագահող դատավոր Զեյնալ Ագաևից, դատավորներ Անար Ռզաևից և Ջամալ Ռամազանովից, հեռացել են խորհրդակցելու առանձին դատական ​​նիստի ժամանակ՝ 15 հայ գերիների դեմ կեղծ քրեական գործերով։

  • Կիսվել: