հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

ՌԴ խաղաղապահները ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղում զորավարժություն են անցկացրել

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի զորավարժարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների  ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն:

ՌԴ խաղաղապահների «Տելեգրամ» էջից տեղեկացանք, որ զրահամեքենաների անձնակազմերը մշակել են վարման նորմատիվներ, բարձր արագությամբ հաղթահարել են խոչընդոտները և ԲՏՌ-82Ա-ի հաստիքային զենքերից կատարել են հրաձգություն անհատական և խմբակային թիրախների վրա:

  • Կիսվել: