ՌԴ-ի և Շվեյցարիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախյան հակամարտությունը: Այդ մասին Պարմելենն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում այժմ պահպանվող հրադադարը հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ:
Ավելի վաղ Շվեյցարիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էր ասել, որ Պարմելենի և Պուտինի հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այս հարցը առաջնահերթ նշանակություն ունի և ընդգրկված է առաջիկա բանակցությունների օրակարգում»,- հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը։