երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ հումանիտար բեռի տեսակը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի հետ․ Զախարովա

ՌԴ հումանիտար բեռի տեսակը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի հետ․ Զախարովա

Հումանիտար բեռի տեսակը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Ստեփանակերտ ուղարկված ռուսական օգնության մասին։

Նա նշել է, որ բեռների տեղափոխումը և ԼՂ բնակիչներին անվտանգ փոխանցումը ապահովել են ռուս խաղաղապահները․ «Բոլոր հարցերը համաձայնեցվել են, բեռը տեղ է հասել՝ չնայած օբյեկտիվ դժվարություններին»,-ասել է նա։
 
Զախարովայի խոսքերով, սակայն մի շարք անբարեխիղճ լրատվականներ փորձել են արժեզրկել ՌԴ այս քայլը․ «Նման հայտարարությունները բարոյականության սահմաններից դուրս են»,-նշել է ռուս դիվանագետը։

  • Կիսվել: