ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Արցախում իրավիճակի կտրուկ սրացմամբ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Արցախում իրավիճակի կտրուկ սրացմամբ

Մենք անհանգստացած ենք Արցախում իրավիճակի կտրուկ սրացմամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեղեկություններ են ստացվում ադրբեջանական զինված ուժերի կողմից գործողություն, ինչպես հայտարարում է Բաքուն՝ հակաահաբեկչական գործողություններ տարածաշրջանում եւ տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողություններ սկսելու մասին։ Ռուսական կողմը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի։ Բոլոր քայլերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար գրված են ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում, որոնք ընդունվել են 2020-2022թթ.»,- ասել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: