Քոլատակի բնակիչները հաստատակամորեն ապրում են հայրենի եզերքում. համայնքապետ
ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի բնակիչները հաստատակամորեն ապրում ու արարում են հայրենի հողի վրա։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը։
«Գյուղում 345 բնակիչ է ապրում։ Պատերազմից հետո ազատ բնակֆոնդից տասներկու տուն վերանորոգել ենք ու տրամադրել տեղահանված մեր հայրենակիցներին։ Դպրոցում կրթվում ու հայրենասիրական ոգով դաստիարակվում է 69 աշակերտ։ Այստեղ գործում է համայնքապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ»,-ներկայացրել է համայնքապետը՝ որպես խնդիր նշելով ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը։
Նրա տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ։