հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը. Կրեմլ

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը. Կրեմլ

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից:

՛՛Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները։ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը, և ողջունել ռուս խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու և սեպտեմբերի 21-ին Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ բանակցությունները կկայանան ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։

Չնայած բարդ պայմաններին՝ խաղաղապահները շարունակում են հստակ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, համակողմանի օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը և փախստականներին, այդ թվում՝ ռազմական բժիշկների ուժերով:

Հույս է հայտնվել, որ հետագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի և կայունացման ուղղությամբ՛՛,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: