ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետք է Մինսկի խմբի համանախագահներին հայկական օրակարգ տանք, ինչը հիմա բացակայում է. Արամ Սարգսյան

Պետք է Մինսկի խմբի համանախագահներին հայկական օրակարգ տանք, ինչը հիմա բացակայում է. Արամ Սարգսյան

Հայաստանը և Արցախը միասնական են, և հայ ժողովուրդը պետք է տոգորված լինի ամբողջական միասնության գաղափարով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի վերածննդի օրվա խորհրդին:
 
«34 տարի առաջ մենք տեսանք, թե ինչ է նշանակում լինել միասնական և ինչ արդյունքի էինք հասնում, երբ հայերս միակամ ենք: Սա շատ կարևոր խորհուրդ է այսօրվա համար: Մենք մտավորականների խմբով Արցախ ենք եկել նախաձեռնությամբ: Ուզում ենք, որպեսզի համահայկական համաժողով հրավիրվի Արցախում,  ինչը կարելի է անել Արցախի և Հայաստանի ղեկավարության, Սփյուռքի համահայկական կառույցների հետ  միասին: Այն ներկայացնելու է աշխարհին իրավական տեսանկյունից  անթերի բոլոր գործողությունները, որոնք կատարել է Արցախի ժողովուրդն իր ղեկավարության հետ` 1988 թվականից սկսած: Եթե մենք ուզում ենք, որ Մինսկի խմբի համանախագահները  տարածաշրջանում շարունակեն իրենց գործունեությունը, մենք նրանց պետք է օրակարգ տանք, ինչը հիմա բացակայում է», - նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: