ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. հրադադարը խախտել են ադրբեջանցիները. Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. հրադադարը խախտել են ադրբեջանցիները. Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ՊԲ ստորաբաժանումները  փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ  գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: 

«Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- հայտնում են մամուլի ծառայությունից:

  • Կիսվել: