ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները. Արտակ Բեգլարյանի ուղերձը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.
 
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ, մարդիկ կանգնած են, դրսում և ամբոխը-ի նկարն է
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,
 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Հաղթանակի բերկրանքն ու Հայրենիքի նվիրյալ զավակի զգացողությունը երբեք չի լքելու մեզ, որովհետև մենք շարունակում ենք կրել մաքառող, արարող ու ծանր փորձություններ հաղթահարող հայ ժողովրդի հազարամյա գեներն ու արժեհամակարգը:
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են, հուշարձան և դրսումը-ի նկարն է
 
Մեծ Հայրենականում կերտած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման պատմական իրադարձությունները մենք այսօր արժևորում ենք մարդկային պարզ զգացողություններով՝ հպարտությամբ, զսպվածությամբ ու վճռականությամբ:
 
Մեր խնդիրն ու պարտականությունն է աշխատել ու արարել հանուն մեր Հայրենիքի բարօրության, մեր սերունդների ապահով ապագայի և զարգացած ու զորացած երկրի:
 
Քրիստոնեական ամուր հավատով, ազգային արժեհամակարգով ու ռազմավարական մտածողությամբ մենք պատմության երթում ամրապնդելու ենք մեր հաղթանակները՝ շարունակելով մեր վստահ ընթացքը հանուն մեր Հայրենիքի հայկական ու երաշխավորված ապագայի:
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, ծաղիկ և դրսումը-ի նկարն է
 
Շնորհավո՛ր մեր հաղթանակներն ու համազգային հաջողություններն ամփոփող Մայիսյան եռատոնը: Հավե՜րժ փառք մեր նահատակներին, որոնց անձնվիրության շնորհիվ երբեք մեր ընտրած արժանապատիվ ճանապարհից մենք չենք ընկրկելու»:

  • Կիսվել: