շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների և ցեղասպանության համար Ադրբեջանը վճարում է առաջին գործնական գինը. Արտակ Բեգլարյան

ՀՀ-ի և Արցախի դեմ ագրեսիաների և ցեղասպանության համար Ադրբեջանը վճարում է առաջին գործնական գինը. Արտակ Բեգլարյան

Հաճելի է տեսնել, որ Սենատը միաձայն ընդունեց օրինագիծ, որը վերացնում է 907-րդ հոդվածից հրաժարվելու և Ադրբեջանին առնվազն 2 տարով ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահի լիազորությունները. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առաջին գործնական գինը, որ Ադրբեջանը վճարում է Հայաստանի և Արցախի դեմ իրականացրած ագրեսիաների և ցեղասպանության համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով արգելվում է ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Օրինագիծը նախագահին արգելում է առաջիկա երկու տարում հրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, որը ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանն ուղիղ օժանդակություն ցուցաբերել։

Նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ռազմական աջակցության ծավալների հավասարակշռությունը խախտված է: 2000-2020թթ. ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է շուրջ 212մլն դոլար աջակցության, իսկ Ադրբեջանին՝ մոտ 419մլն դոլար: Ընդ որում, տրամադրվող աջակցության ծավալների տարբերությունը զգալիորեն մեծացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք (2017-2021թթ․)՝  Հայաստանը ստացել է 16.1 մլն, իսկ Ադրբեջանը՝ 105 մլն դոլար օգնություն:

  • Կիսվել: