հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով մեկնարկած շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով մեկնարկած շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում նոր բնակավայրերի կառուցապատման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը։ Նա մանրամասնեց՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հյուսիս-արևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները`«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով. Այս փուլում հողային աշխատանքներ են ընթանում։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32հա։ Թաղամասը կառուցապատվելու է մեկ֊երկու հարկանի մեկ և երկբնակարանի առանձնատներով։ Տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1200քմ։
May be an image of դրսում
 

«Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Նոր բնակավայրի գլխավոր հատակագիծը մշակել է «Ճարտնախագիծ» ՍՊԸ-ն»,֊ նշեց մեր զրուցակիցը։

 

May be an image of դրսում և ծառը

May be an image of դրսում

 

  • Կիսվել: