չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պաշտոնական թվերն եմ հայտնում․ 17 հազարից ավելի արցախցի արդեն լքել է երկիրը․ Սուրեն Պետրոսյան

Պաշտոնական թվերն եմ հայտնում․ 17 հազարից ավելի արցախցի արդեն լքել է երկիրը․ Սուրեն Պետրոսյան

Արցախի խնդիրը երբեք չի եղել իրավական կամ կազմակերպական, այն եղել է քաղաքական, իսկ այսօր այդ քաղաքականին գումարվել է սոցիալ հոգեբանական շատ կարեւոր  խնդիրներ: Այս մասին այսօր տեղի ունեցած համաժողովին ասել է  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

«Այդ հրամանագիրը դե յուրե գոյություն չունի, չի էլ կարող չեղարվել, անցնենք մի կողմ, բայց ինստիտուտները ինչ գործունեություն են կատարում այսօր, յուրաքանչյուր արցախցի, որ պետք է վերադառնա Արցախ, ինչ ուղերձներ է ստանում իր ղեկավարությունից, իրական  գործել-չգործելն այստեղ է, համայնքը պետք է առաջնորդել, պետք է կուռ պահել, սա առանցքային է: Ցավոք, սրան ուղղված որւեէ գործողություն չի արվում: Ես որեւէ մեկին չեմ մեղադրում, սա խնդիր է, որ ես բարձրաձայնում եմ եւ սա առանցքային խնդիր է»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նշում է, որ բոլոր պատճառաբանություններն այս առումով միֆեր են, միայն մի հարց կա՝ կամ մենք հրաժարվում ենք Արցախից, կամ չենք հրաժարվում:

«Համայնքը համախմբվում է, թե չէ, համայնք իր առաջնորդից ուղերձներ ստանում է, թե՝ չէ, դրան ուղղված գործողություններ արվում են, թե՝ չէ, Արցախի թեմը գործում է, թե չի գործում: Սրանք են ամենակարեւորը, եւ ինձ համար շատ կարեւոր է, որ մենք դուրս գանք այս նեղ, իրավական մտածելակերպից՝ միջազգային հանրությունը, հրամանգիրը չեղարկվեց, չչեղարկվեց եւ այլն: Ես ցավով եմ ասում, սակայն պաշտոնական թվերն եմ հայտնում օդանավակայանից, 17 հազարից ավելի արցախցի արդեն լքել է երկիրը»,-ասաց նա:

Նա շեշտում է, որ պետք է դուրս գալ կաղապարներից եւ համախմբել համայնքը իրապես:

  • Կիսվել: