երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն:

Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը:

 
 

Թող Աստված ի կատար անի Ձեր ուխտը:

  • Կիսվել: