երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշարված արցախցիներին վառելիքի բացակայության պատճառով օգնության են գալիս ավանդական գերանդիներ

Պաշարված արցախցիներին վառելիքի բացակայության պատճառով օգնության են գալիս ավանդական գերանդիներ

Արցախի Հանրապետությունում վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում:

Օգնության են գալիս ավանդական գերանդիները: Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները (հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը:

Հիշեցնենք, որ արդեն յոթ ամսից ավելի է, ինչ թշնամի երկիր Ադրբեջանը ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։

  • Կիսվել: