երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ–ի դիրքորոշումն է. Ավստրիայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ–ի դիրքորոշումն է. Ավստրիայի ԱԳ նախարար

Լաչինի միջանցքն անհապաղ պետք է բացվի, այդպիսին է ոչ միայն Ավստրիայի, այլև ամբողջ Եվրամիության դիրքորոշումը։

Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունը մտահոգված է Ուկրաինայի հակամարտությամբ, սակայն չպետք է մոռանալ նաև ԵՄ մյուս հարևաններին, այդ թվում` Հարավային Կովկասը։

«Նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է անհապաղ դադարեցվի», - հայտարարել Է նախարարը:

Նախարարը նշել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար: Դա նվազագույնն է, ինչ կարելի է անել։

«Մենք գտնվում ենք խաղաղ բանակցությունների փուլում, սակայն դրանց համար փոխադարձ վստահություն է պետք։ Իրավիճակը Լաչինի միջանցքում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ և կարող է խաթարել բանակցություններում ներդրված բոլոր ջանքերը», - հայտարարել է Շալենբերգը։

Նա նշել է նաև մի շարք այլ չլուծված հարցեր՝ գերեվարված անձանց վերադարձը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերը։

  • Կիսվել: