ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան. Դավիթ Բաբայան

Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան. Դավիթ Բաբայան

Անկախ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը 1988 թվականից մինչև երեկ երբևէ չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նկատենք նաև, որ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը, բացառությամբ գործողի, նույնպես երբեք հրապարակավ չի հայտարարել, որ Արցախը՝ Հայաստան է և վերջ։

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, այդ դեպքում Արցախ ընդհանրապես չի լինի։ Ով ուզում է Արցախը խցկել Ադրբեջանի մեջ, Արցախը կխցկի դիակիզարան»,- նշել է նա։

 

  • Կիսվել: