հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս և հակառակ ուղղությամբ շտապօգնության երեք մեքենա են ուղեկցել. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս և հակառակ ուղղությամբ շտապօգնության երեք մեքենա են ուղեկցել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության գտարածած հաղորդագրության մեջ:

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 241,1 տոննա մարդասիրական օգնություն։

Իրականացվել է Ստեփանակերտ, Գորիս և հակառակ ուղղությամբ հիվանդ բնակիչների հետ շտապ բժշկական օգնության երեք վագոնների ուղեկցում:

"Մենք մեկ ենք" հիմնադրամի հետ համատեղ մարդասիրական ակցիա է իրականացվել Մարտակերտի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում սննդի հավաքածուների տրամադրման համար:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք: Հայտնաբերվել է երկու պայթյունավտանգ օբյեկտ:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2535,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: