հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որոշ օգտատերեր հաշվենկատ կերպով փորձում են «թեմա սարքել» Արայիկ Հարությունյանի ելույթից` կոնտեքստից դուրս այն ներկայացնելով․ մամուլի խոսնակ  

Որոշ օգտատերեր հաշվենկատ կերպով փորձում են «թեմա սարքել» Արայիկ Հարությունյանի ելույթից` կոնտեքստից դուրս այն ներկայացնելով․ մամուլի խոսնակ  

«Որքան հասկացա, այսօր` համագումարից հետո` մամուլի ասուլիսում «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի` Ղարաբաղյան հարցով «դավադիրների» մասին մեկնաբանությունը որոշ օգտատերեր հաշվենկատ կերպով փորձում են «թեմա սարքել»` կոնտեքստից դուրս այն ներկայացնելով և այդ առթիվ անիմաստ հայտարարություններ տարածելով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։   

Ի ապացույց իր գրառմանը՝ Պողոսյանը մեջբերում է Հարությունյանի ուղիղ խոսքը, որը տեղ է գտել հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։

«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ թեման լուսաբանած ընդամենը մեկ լրատվամիջոցի անդրադարձը, սակայն այդ մասին կարող եք կարդալ նաև հայկական այլ լրատվամիջոցներում, որոնց թղթակիցները ներկա էին հանդիպմանը»,- նշել է Պողոսյանը հաջորդիվ մեջբերելով Հարությունյանի ուղիղ խոսքը, որոշ լրատվամիջոցների հրապարակումներից:

«Վարչապետն իր ելույթում նշել է, որ Ղարաբաղի խնդրի հետ կապված ամենակարևորը ոչ միայն մոտեցումներն են, այլ քայլերն են, որոնք այսօր կատարվում են: Ցանկացած իշխանություն՝ ձևավորված Արցախում և Հայաստանում, պարտավոր է այդ նույն սցենարով առաջնորդվել: Եթե այդտեղ չկա տարաձայնություն, մնացածը գործնական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է դավադիր ուժերին, ապա այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»:

Դիտարկմանը, թե այլակարծություն լինել չի՞ կարող, Արայիկ Հարությունյանը պատասխանեց.

«Այլակարծության հետ դա կապված չէ։ Իրենք ապակողմնորոշում են հանրությանը: Հայտարարում են, որ վարչապետը կամ իշխանությունները ծախում են, հանձնում են: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կարող են ասել, թե մենք կողմնակից ենք այս սկզբունքին, այս քաղաքական կուրսին, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որը չի կարելի, կարելի է անվանել դավադրույթուն, իսկ այլակարծությունը ողջունելի է»:

  • Կիսվել: