չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Օր օրի վիճակը սրվում է եւ ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը. Արտակ Բեգլարյան

Օր օրի վիճակը սրվում է եւ ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը. Արտակ Բեգլարյան

Օր–օրի վիճակը սրվում է եւ ամեն օր ավելի մեծ տեմպով է սրվում, քան նախորդ օրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով, գլխավոր խնդիրը վառելիքի խնդիրն է. «Մասնավորապես հիմա ավելի մեծ չափով է հանրային տրանսպորտը կրճատվել: Ուրբաթ օրը նախագահը հստակ թիվ նշեց, որ շուրջ 50 տոկոսով այն կրճատվել է: Հիմ այդ թիվը կարող է լինել 70-80 տոկոս:

Բերքահավաքի աշխատանքները բավական դժվար են ընթանում կրկին դիզվառելիքի սղությամբ պայմանավորված: Առողջապահական համակարգը բավականին դժվար է գործում, քանի որ էլեկտրամատակարարման խափանումների ժամանակ պետք է ունենքն իզվառելիքով աշխատող գեներատորներ, որոնք արդեն բավարար չափով չեն գործում: Նույնը շտապօգնության մեքենաների վառելիքի հետ կապված բավականին սուղ է, թեեւ դեռեւս կարողանում ենք մատակարարել, բայց կարող է մի քանի օրից այդտեղ էլ դժվարություններ լինեն:

Սննդի ասով, ավելի շատ ոչ թե սննդի պակաս կա, թեեւ դա էլ կա, բայց հաշվի առնելով, որ ամառ է, բանջարեղեն արտադրվում է, հնարավոր է որոշ ժամանակ տեղական արտադրության սննդով ապահովել ժողովրդին, բայց հաշվի առնելով վառելիքի պակասը, դժվարություններ ենք ունենում դաշտերից, ջերմոցներից, արտադրամասերից սնունդը մատակարարել բոլոր բնակավայրեր: Դեղորայքի հետ կապված վիճակը կայուն է, բայց օրեցօր վատանում է: Կայուն է, որովհետեւ հունիսի 15-ից դադարեց մատակարարումը, հետո հունիսի 25-ից վերսկսվեց Կարմիր խաչի միջոցով եւ դեռեւս այդ ժամանակ մատակարարված դեղորայքը կարողանում ենք որոշ չափով բաշխել թե դեղատներում, թե հիվանդանոցներում»,-ընդգծեց Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիսի 15-ից ի վեր բացի դեղորայքից, որը մի քանի անգամ Կարմիր խաչը ներկրել է, ոչ մի այլ պարագա՝ լինի սնունդ, վառելիք, հիգիենայի պարագաներ եւ այլն, չի ներկրվել Հայաստանից Արցախ:

  • Կիսվել: