երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց»․ Թամարա Պետրոսյան

«Ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց»․ Թամարա Պետրոսյան

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել, որոնց կից գրել է․

«Ոչ ոք, ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց։ Ու չասեք պարտություն։ Դա մերը չի, մերը ուրիշ ա, մերը տեսակ ա.

լեռնածին, լեռնաշունչ, չդադարող, չհանձնվող, անտառներին մատաղ եղած, գիրկը բաց հողը գրկած, արմատը սեր դարձրած, հայացքն ու գործը մինչև վերջ հարած, վերածնվող, ապրող, պայքարող, պարգևող։ Մունքնք։ Ես մեր Ցավը Տանիմ։

Ու ամեն արած, ամեն դիմացած, ամեն պայքարած վերադառնալու է. Տեսակն է այդպիսին, վերադառնալու է։ Տղերք ջան... Աստված Ջան»։

  • Կիսվել: