կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Էդիկ Բաղրյան

Նվիրումը` անմահություն... Էդիկ Բաղրյան

2020թ.-ին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է գնդացրորդ Էդիկ Բաղրյանը:

Էդիկ Սերգեյի Բաղրյանը ծնվել է 2000թ.-ին, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Բարի, հոգատար, սիրալիր և ժպտերես էր մեր Էդիկը։ Նրա ժպիտը վարակիչ էր։ Էդիկը երազում էր շուտ անցնել ծառայության։ Նա մեծացել է զինվորականի ընտանիքում և սիրում էր զինվորականի գործը։
 
Բանակ է զորակոչվել 2019թ. հուլիսի 1-ին. ուրախ էր, հպարտ, վերջապես նրա երազանքը իրականություն էր դարձել։ Ժամկետային ծառայությունը անց է կացրել Մատաղիսում:
 
Ծառայում էր զինվորականին վայել ձևով, պատասխանատու էր ամեն գործում։ Նրա համար հայրենիքին անձնվեր ծառայելը մեծ հպարտություն էր։ Պատերազմի առաջին օրվանից մարտի դաշտում էր։ Մարտի դաշտից դուրս է բերել 30 զոհված զինակիցների մարմինները։
 
Միշտ ասում էր, որ կռվելու է մինչև վերջ` հանուն հաղթանակի։ Հոկտեմբերի 13-ին` առավոտյան, զանգեց, խոսեցինք, սեր խոստովանեց` ավաղ, վերջին անգամ։ Էդիկս զոհվեց հոկտեմբերի 14-ին, Մարտակերտում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի ընտրյալը` Տաթևիկը:
Բնութագրությունը հասանալի չէ
ԱՀ նախագահի հրամանագրով` Էդիկ Սերգեյի Բաղրյանը ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

  • Կիսվել: