երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը

Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում։

Նշենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ նամակներով դիմել էր աշխարհի առաջատար պետություններին և միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը գրավելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Արցախում խորացող ճգնաժամի և արցախցիների գլխին կախված գոյաբանական սպառնալիքի վրա։ Նա հրատապ նամակներով կոչ էր արել միջազգային դերակատարներին գործել հրատապ և իրավիճակին համահունչ։
 
 
 
 
 

  • Կիսվել: