ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՆԳՆ տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով մերժված ԼՂ քաղաքացիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին

ՆԳՆ տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով մերժված ԼՂ քաղաքացիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով մերժված ԼՂ քաղաքացիները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին: Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
 
Հայտնում եմ նաև, որ այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսումնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ»։

  • Կիսվել: