չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախորդ շաբաթվա համեմատ Արցախում ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը

Նախորդ շաբաթվա համեմատ Արցախում ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը

2023 թվականի մարտի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 54 հաղորդում, որից 30-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 28-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 16 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 8-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի, նրանցից 4-ը մարմնական վնասվածքը ստացել է վրաերթի պատճառով:

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 19 վարորդ, 11-ը եղել է անսթափ վիճակում, 8 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնք հիմնականում տեղի են ունեցել վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելը: Այս բնութագրմամբ արձանագրված 8 դեպքերը ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նաև խուլիգանության և խարդախության մեկական դեպքեր: Միջոցներ են ձեռնարկվում անձնական ունեցվածքի գողության մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանք են իրականացնում հանրության շրջանում: Անցած շաբաթվա ընթացքում զենք ու այլ ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:

Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17։

  • Կիսվել: