հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախնիների հոգևոր ձեռքը բռնելով... Հակոբավանքը կվերականգնվի

Նախնիների հոգևոր ձեռքը բռնելով... Հակոբավանքը կվերականգնվի

Սբ. Հակոբավանք վանական համալիրը գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի վարչական տարածքում։

 Հակոբավանքը հարյուրավոր տարիներ շարունակ չի նորոգվել, և մեր օրերում օրհասական է դարձել վանքի վերակառուցման հարցը։ Հակոբավանքի ներկայիս վիճակը հրատապ լուծումներ է պահանջում, քանի որ այն կարող է փլուզվել ամեն րոպե՝ անհետանալով պատմության էջերից։ «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հակոբավանքի վերածնունդ» նախագիծը, որը իրականացվելու է «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի կողմից:

Վանքի վերականգնման աշխատանքների վերահսկողությունը ստանձնել է «Հակոբավանքի վերածնունդ» նախագծի գլխավոր ճարտարապետ Սամվել Այվազյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Եթե Աստծո հաջողությամբ ամեն ինչ լավ ընթանա, ամբողջ վանական համալիրի վերականգնումը նախատեսել ենք իրականացնել փուլերով: Սկզբնական փուլում նախատեսված է վերականգնել հոգևոր կառույցները, և այդ աշխատանքները կսկսենք 2022թ.: Նախատեսել ենք նաև ամբողջ տարածքի պեղման, մաքրման և հետազոտական աշխատանքներ: Ամբողջությամբ կարելի է վերականգնել 10 տարվա ընթացքում», - նշեց Ս. Այվազյանը:

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ Սուրբ Հակոբավանքի վերականգնումից հետո այն կդառնա գործող եկեղեցի:

«Մեր պատմական հին վանքերի վերանորոգման հարցը լուծելով՝ բռնում ենք մեր նախնիների հոգևոր ձեռքը և հաղոդակից ենք դառնում նրանց: Մենք նաև ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցի, և մենք ենք պատմական այդ վանքերի ու եկեղեցինիերի տերը», - նշեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

  • Կիսվել: