երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նախարարությունը՝ ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարման մասին

Նախարարությունը՝ ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարման մասին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել.

՛՛Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։

ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։

Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։

ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին՛՛։

 

 
 
 
 

  • Կիսվել: