ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման և Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:
 
Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:

  • Կիսվել: