ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ հետը»․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

«Նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ հետը»․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, գործընկերներ Հավանաբար բոլորդ եք տեսել պետական դավաճանություն կատարած անձանց ձերբակալելու  տեսանյութն ու ԱԱԾ տարածած հաղորդագրությունը: 

Համազգեստից պարզ երևում է, որ նրանցից մեկը ԱԻ պետական ծառայության աշխատակից է: Համակարգում նա բոլորովին վերջերս է ընդունվել աշխատանքի, շատերս անգամ չենք հասցրել ծանոթանալ նրա հետ:

Գրեթե մեկ ամիս, նա կրել է մի կառույցի համազգեստ, որի ծառայողները վերջին պատերազմի ընթացքում արել են առավելագունը: Ուստի, նա չպետք է չափման միավոր հանդիսանա և ազդեցություն թողնի փրկարար ոլորտի վարկանիշի վրա:

Մենք չպետք է թուլացնենք մեր հավատն ու հարգանքը Արցախի փրկարարի հանդեպ:

Ցավոք, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մեզ հետ՝ մեր կողքին, ապրում են նաև թերություններ: Մենք անվերապահորեն դատապարտում ենք հայրենիքի հանդեպ դավաճանական ցանկացած դրսևորում:

Իսկ ընդհանրապես ամեն ինչ ավելի պարզ ու հայտնի կդառնա քրեական դատավարությունից հետո՝ օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

  • Կիսվել: