ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը 6 տարեկան է. բուհում անդրադարձել են կատարած աշխատանքին

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնը 6 տարեկան է. բուհում անդրադարձել են կատարած աշխատանքին

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Մեսրոպ Մաշտոց համալսարանում բուհի Կովկասագիտության կենտրոնի 6-ամյա գիտակրթական գործունեության վերաբերյալ մամուլի ասուլիս է կազմակերպվել։

«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Համալսարանի Կովկասագիտության կենտրոնը բացվել է Արցախի Հանրապետության 3-րդ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով՝ 2015թ.֊ին։ Այն, բացի ուսուցումից, կատարում է նաև ուսումնասիրություններ, ինչը կարևոր է հատկապես հիմա՝ մեր հայրենիքի համար այս բարդ ժամանակաշրջանում»,- նշել է Դ. Գաբրիելյանը։

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ կենտրոնը հանդիսանում է նախկինում գործող երկու՝ Հայագիտական հետազոտությունների և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնների հիմքի վրա ստեղծված կառույց։

Բնութագրությունը հասանալի չէ

«Կենտրոնում ներառված են բազմաթիվ գիտաճյուղեր, որոնք ուսումնասիրում են ինչպես մեր տարածաշրջանը, այնպես էլ՝ Մերձավոր և Միջին Արևելքը: Այն իր գործունեությունը ծավալում է և՛ գիտական, և՛ ուսումնական բլոկներով:

Կենտրոնի կողմից Արցախի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպվել են մի շարք գիտական կարևորություն ներկայացնող կլոր-սեղան֊քննարկումներ, միջազգային գիտաժողովներ, ընդ որում՝ կենտրոնը համագործակցում է Ռուսաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ»,- տեղեկացրել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, որպես իր տեսակի մեջ առաջինը Հանրապետությունում, կառույցը պատրաստ է համագործակցել ԱրՊՀ֊ում բացված տարածաշրջանային լեզուների ուսուցման կենտրոնի հետ։

  • Կիսվել: