չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու հումանիտար աղետը. Արցախի ՄԻՊ-ը հերթական ահազանգն է հնչեցնում

Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու հումանիտար աղետը. Արցախի ՄԻՊ-ը հերթական ահազանգն է հնչեցնում

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հերթական ահազանգն է հնչեցնում Արցախում ծայրաստիճան ծանր հումանիտար աղետի մասին։

Գեղամ Ստեփանյանի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարում պատկերված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարում գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը վաստակելու համար։

Արցախի ՄԻՊ-ն իր էջում նշել է իրավական ու մարդասիրական ծառայություններ մատուցելու համար ստեղծված միջազգային խոշորագույն կառույցներին ու դրանց ղեկավարներին՝ կոչ է անում ձեռքերը ծալած չնստել ու կատարել իրենց առաքելությունը։

«Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: