ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Միասնական հայրենիք» խմբակցությանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՀՀ ԱԺ լսումներին. ֆորմալ բնույթի մտքերի փոխանակություններով հնարավոր չէ հաղթահարել առկա մարտահրավերները

«Միասնական հայրենիք» խմբակցությանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՀՀ ԱԺ լսումներին. ֆորմալ բնույթի մտքերի փոխանակություններով հնարավոր չէ հաղթահարել առկա մարտահրավերները

Արցախի «Միասնական հայրենիք» խմբակցությանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՀՀ ԱԺ ընդդիմության կողմից կազմակերպած լսումներին:

«Ի պատասխան «Միասնական հայրենիք» խմբակցության՝ ՀՀ ԱԺ-ում Արցախի հարցով խորհրդարանական լսումներին չմասնակցելու վերաբերյալ ԶԼՄ-ների հարցումների Ս․թ․ մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ» հարցի համատեքստում քննարկելու Արցախի հարցը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը։

Պարզաբանում ենք, որ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված լսումներին չմասնակցելը պայմանավորված է խմբակցության այն դիրքորոշմամբ, որ սոսկ ֆորմալ բնույթ կրող մտքերի փոխանակությունները չեն արտացոլում հայկական երկու հանարապետությունների առջև ծառացած օրախնդիր մարտահրավերների հաղթահարման հնարավոր կիրառական ուղիները։

«Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել և մերժելու է առանց հստակ օրակարգի և գործնական վերջնարդյունքի նախաձեռնությունները»,- ասված է պարզաբանման մեջ։

  • Կիսվել: