հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Մի կյանք՝ Մխիթար անունով». Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված գիրք է հրատարակվել

«Մի կյանք՝ Մխիթար անունով». Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված գիրք է հրատարակվել

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց շատ կարևոր ու թանկ մարդկանց։

Նրանք հերոսներ են, որոնց սխրագործությունների ու հերոսական պայքարի մասին այսօր նորանոր ստեղծագործություններ են ծնվում։
 
Լուիզա Գևորգյանի «Մի կյանք՝ Մխիթար անունով» գիրքը երիտասարդ աղջկա խոնարհումն է սիրելի մորեղբոր՝ Մխիթարի հիշատակին, ում նույնպես, ի թիվս հազարավոր հայորդիների, չխնայեց թշնամու գնդակը: «Գիրքս նվիրել եմ իմ հերոսին՝ Մխիթար Ասրյանին, ով իր ողջ կյանքը նվիրել է ծառայությանն ու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
 
Գրքի ստեղծման հիմքում ընկած է Մխիթարի և´ բացառիկ տեսակը, և´ անցած փայլուն ու հաղթական մարտական ուղին ընթերցողին ճանաչելի դարձնելը, պատմելը նրա սխրանքների, նրա կերտած հերոսական դրվագների մասին: Գիրքս խոստում է և խոստովանություն»,- ասել է հեղինակը։
 
Գրքի էջերում զետեղված են հերոսի մանկության, երիտասարդության մասին պատմող նյութեր ու նկարներ, ընկերների ու ուսուցչի հուշերը հերոսի կերպարի մասին:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Գրքում ստեղծագործողն արտահայտել է տարբեր տրամադրութուններ՝ ուրախ, վառ ու գունավոր, որոնք ընդգրկում են մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ լուսաբացն ընկած տարիները։ Մխիթար Ասրյանը հերոսի մահով ընկավ պատերազմի վերջին օրը՝ Շուշիի պաշտպանության համար մղվող մարտերում՝ իր հոգում փայփայելով հաղթանակ տոնելու հույսը: Գիրքը հրատարակվել է «Նուռ» հրատարակչությունում:

  • Կիսվել: