չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են․ հատուկջոկատայինները առգրավվել են Արցախի նախագահի ծառայողական մեքենան

Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են․ հատուկջոկատայինները առգրավվել են Արցախի նախագահի ծառայողական մեքենան

Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Լրագրողների հետ զրույցում հատուկ ջոկատայինների գործողությունները համակարգող իրավապահը նշեց, որ Քրեական վարույթի շրջանակներում է ամեն ինչ տեղի ունենում։

«Նախաքննության գաղտնիք է, այս փուլում չենք կարող հայտարարել ոչինչ։ Առգրավված մեքենան տեղափոխում ենք հատուկ պահպանման տարածք՝ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասաց նա։

«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»,- հավելեց նա։

  • Կիսվել: