շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Մեր բանակն ի վիճակի է մարտը տեղափոխել թշանմու տարածք. ԱՀ ԱԺ նախագահ

Մեր բանակն ի վիճակի է մարտը տեղափոխել թշանմու տարածք. ԱՀ ԱԺ նախագահ

Այսօր ԱՀ ԱԺ-ում կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա նշեց, որ այս պատերազմին խառնվել է նաև Թուրքիան: ՛՛Ամբողջ առաջնագծի երկայնքով Ադրբեջան-Թուքիա տանդեմն է աշխատում, թշանմու գրոհը կասեցրել է մեր բանակը և ի վիճակի է տեղափոխել մարտը թշնամու տարածք, ինչպես եղավ նախորդ պատերազմների ժամանակ՛՛:

ԱԺ նախագահի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն մատնված է անգործության, քանի որ մոտ 30 տարի է՝ այս հարցը չեն լուծել:

Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին՝ ասելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է  ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք: Ըստ Թովմասյանի՝ Իրանը ամեն ինչ անելու է, որ հրադադարը կայանա:

՛՛Ադրբեջանն ասում է՝ բանակցություններով հարց չի լուծվելու, ե՞րբ է մեզ հետ բանակցել, հրանթի լեզվով է խոսել, հրանոթի լեզվով էլ պատասխան է ստանում:

Այս պատերազմը ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու, թող Ադրբեջանը ժողովրդավար ճանապարհով իշխանություն ընտրի, և մենք պատրաստ ենք բանակցել, հարցերի շրջանակը ոչ թե Երևանին է վերաբերում, այլ Ստեփանակերտին:

Մենք արդեն երեք պատերազմ ունենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին կխնդրփեի, որ հաշվի առնի այն փաստը, որ ԱՀ-ն սպասում է ճանաչման:

Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերամն է, զրոյական փոըլ են տեղափոխվում բանակցությունները պատերազմական իրավիճակում, եթե պատերազմը երկարեց, ապա ԱՀ ԱԺ-ն գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում ԱՀ ճանաչման հարցը պիտի քննարկվի, երեկ նաև այդպիսի առաջարկություններ հնչեցին տարբեր խմբակցությունների կողմից, Փաշինյանն ասաց՝ այդ հարն օրակարգում է, կքննարկվի, ո՞նց կարելի է հայ-թուրքական արձանագրությունները պահել օրակարգում, իսկ ճանաչման հարցը չպահել: ԱՀ անկախության ճանաչման հարցը քաղաքական թեմա չդառնա, պետք է ՀՀ ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցությունները միասին դա անեն:

Նախորդ քննարկումների ժամանակ մի քանի անգամ Զարուհի Փոստանջյանն այդ հարցը բարձրացրել էր, մենք համոզված ենք, ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանի հետ էլ ենք քննարկել, նախագահի հետ էլ, բայց չենք խառնվում ՀՀ գործերին, եթե ճանաչեն, լավ է, եթե ոչ, միևնույն է, միասին հաղթելու ենք:

Այսօրվա ԱՀ սահմանները մեր զոհված ազատամարտիկների արյան գույնով է գծված, ունենք նոր զոհեր, սեպտեմբերյան պատերազմի հերոսներ, հավերժ փառք նրանց: 

Մենք ամեն օր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ենք ունենում, և մի հարց չկա, որ մենք բարձրացնենք ՀՀ մեր գործընկերների մոտ, և դրական լուծում չստանա:

Ճանաչման հարցը 23-25 տարի առաջ է քննարկվել, ՀՀ ԱԺ-ն ԱՀ անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ՛՛,-նշեց նա:

Հարցին՝ հիմա քննարկե՞լ եք, Թովմասյանն ասաց. ՛՛Այո, հիմա վարչապետի հանձնարարությամբ քննարկվում է, ոչ միայն այդ հարցը, այլև ռազմաքաղաքական դաշինքի հարցը:

Մենք ունենք միջխորհրդարանական համաձայնագիր, և վերջերս մի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշի կողքին կար նաև ԱՀ դրոշը՛՛:

 

  • Կիսվել: