չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան

Ուրախությամբ եմ արձանագրում, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր մի քանի տասնյակ հազար հայրենակիցներ արդեն ՀՀ-ում աշխատանք ունեն, աշխատում են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համոզված եմ, որ նաև մեր աջակցությամբ նրանք կտնավորվեն ՀՀ-ում, և մենք ամեն ինչ կանենք, որ նրանք իրենց զգան մաքսիմալ լիարժեք: Չնայած ես կարծում եմ, որ դրա համար պետք է աշխատանքի հարցը լուծել, ուրիշ որևէ լրացուցիչ բան անելու անհրաժեշտություն չկա, որովհետև նրանք գտնվում են իրենց հայրենիքում, իրենց տանը և քաղաքացիություն կստանան ու վերջնականապես կգտնվեն իրենց պետության մեջ»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ այս պահին ընթացքի մեջ են ԼՂ-ից տեղահանվածներին բնակապահովման, աշխատանքի ընդունման, ինչպես նաև սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն տրամադրելու ծրագրերը:

  • Կիսվել: