կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ, տարածաշրջանում կայունացնող հիմնական գործոնը դարձյալ ռուս խաղաղապահներն են. Զախարովա

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ, տարածաշրջանում կայունացնող հիմնական գործոնը դարձյալ ռուս խաղաղապահներն են. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, բարդ է, նախևառաջ ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն մասնակցել են հրդեհի մարմանը և տեղում շտապ բուժօգնություն ցուցաբերելուն։

Ողբերգական այս միջադեպի հետևանքով ծանր վիրավորված Լեռնային Ղարաբաղի 120 բնակիչ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռներով տարհանվել է Հայաստանի տարածք՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու համար։

Շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը դարձյալ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն է, որն անձնվիրաբար կատարում է իր պարտքը»,- ասել Է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: