Մեկնաբանություններն ավելորդ են․ Մասիս Մայիլյանը հերքում է
Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
«Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։ Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են» - գրել է նա։
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Տելեգրամի «Ереванская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում էր Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։